ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք կշարունակենք ընդլայնել մեր մարդասիրական օգնությունն Ուկրաինային. Հարավային Կորեայի նախագահ

Մենք կշարունակենք ընդլայնել մեր մարդասիրական օգնությունն Ուկրաինային. Հարավային Կորեայի նախագահ

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Պնոմպենում Արևելյան Ասիայի գագաթնաժողովում ելույթի ժամանակ խոստացել է մեծացնել Ուկրաինային մարդասիրական օգնությունը: Այս մասին հայտնել են նախագահի գրասենյակից։

Նշվում է, որ Յուն Սոկ Յոլը, մասնավորապես, ասել է. ՛՛Անհրաժեշտ է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը: Մենք կշարունակենք ընդլայնել մեր մարդասիրական օգնությունն Ուկրաինային՛՛:

Հաղորդվում է նաև, որ Հարավային Կորեան 100 մլն դոլարի մարդասիրական օգնություն է խոստացել Ուկրաինային, որի մեծ մասն արդեն իրականացրել է:

  • Կիսվել: