երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին համագործակցել հիմա՝ անհապաղ, միաժամանակ բացել Լաչինը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին համագործակցել հիմա՝ անհապաղ, միաժամանակ բացել Լաչինը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի վիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Զրույցին X-ի իր հարթակում անդրադարձել է նաև Պետդեպարտամենտի պաշտոնյան: Նա գրել է.

«Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ զրուցել ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված մեր լուրջ մտահոգությունների մասին։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին համագործակցել հիմա՝ անհապաղ, միաժամանակ բացել Լաչինը և այլ ուղիներ՝ խիստ անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար»:

  • Կիսվել: