շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մենք խստորեն կպատասխանենք Պարսից ծոցում ԱՄՆ ցանկացած գործողության. Իրանի ՆԳ նախարար

Մենք խստորեն կպատասխանենք Պարսից ծոցում ԱՄՆ ցանկացած գործողության. Իրանի ՆԳ նախարար

Իրանի ներքին գործերի նախարարն ասել է. «ԱՄՆ-ն ու իսլամական համակարգի թշնամիները գիտեն, որ եթե սխալվեն, պետք է պատրաստ լինեն վճարել դրա գինը», գրում է parstoday.ir-ը:

Պարսից ծոցի նահատակների հիշատակի արարողության ընթացքում, անդրադառնալով  ծոցում ԱՄՆ-ի գործողություններին, Ահմադ Վահիդին ասել է. «Նրանք ստացան իրենց բոլոր գործողությունների պատասխանը: Բռնագրավեցին Իրանի նավթատարները, սակայն կոշտ  պատասխան ստացան և հասկացան, որ իրենց կատարած յուրաքանչյուր գործողություն կոշտ  արձագանք կունենա»:

Նշելով, որ Իրանն այսօր դարձել է անպարտելի տերություն, Ներքին գործերի նախարարն ասել է. «Վեհապանծ նահատակները քայլ առ քայլ իսլամական հասարակնության մարմնին «ներարկում» են այս պոտենցիալը»:

  • Կիսվել: