չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մենք կհաղթենք, ՀԱՄԱՍ-ն աննախադեպ բարձր գին կվճարի․ Նեթանյահու

Մենք կհաղթենք, ՀԱՄԱՍ-ն աննախադեպ բարձր գին կվճարի․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից ժամեր անց X-ի իր միկրոբլոգում տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն աննախադեպ կոշտ պատասխանի է արժանանալու ռազմական գործողությունների համար։

«Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք, և մենք կհաղթենք։ Սա գործողություն չէ, էսկալացիա չէ, սա պատերազմ է։ ՀԱՄԱՍ-ը դրա համար աննախադեպ բարձր գին կվճարի»,- հայտարարել է Նեթանյահուն։

Նա նաև հայտնել է, որ կարգադրել է սահմանամերձ բնակավայրերը մաքրել ՀԱՄԱՍ-ի զինյալներից և պահեստազորայինների մոբիլիզացիա իրականացնել:

  • Կիսվել: