շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մենք կարող ենք քննարկել և գտնել փոխզիջում․ Զելենսկին պատրաստ է Կրեմլի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը

Մենք կարող ենք քննարկել և գտնել փոխզիջում․ Զելենսկին պատրաստ է Կրեմլի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ղրիմի եւ Դոնբասի ճակատագրի շուրջ երկխոսության հնարավորության մասին: Ուկրաինայի նախագահը այդ մասին ասել է ամերիկյան ABC News-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ խնդիրը շատ ավելի բարդ է, քան պարզապես Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների կարգավիճակը ճանաչելը:

«Ինչ վերաբերում է ժամանակավորապես օկուպացված տարածքների և միայն Ռուսաստանի կողմից այդ կեղծ հանրապետությունների խնդիրներին՝ մենք կարող ենք քննարկել և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են շարունակելու ապրել այդ տարածքները: Ինձ համար կարևորն այն է, թե ինչպե՞ս են ապրելու այդ տարածքում բնակվող մարդիկ, ո՞վ է ուզում մաս կազմել Ուկրաինային, ո՞վ Ուկրաինայում կասի, որ կուզենա ընդունել նրանց երկրի կազմում», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

ABC News-ի լրագրողը նաև ճշտող հարց է ուղղել Ուկրաինայի նախագահին, թե «ո՞րն է Ձեր ուղերձը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատերազմի դադարեցման համար Կրեմլի առաջադրած նախապայմանների վերաբերյալ, Դուք ասում եք, որ պատրաստ չե՞ք ընդունել այդ երեք պայմանները»:

«Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին: Ինչ վերաբերում է ժամանակավորապես օկուպացված տարածքների և միայն Ռուսաստանի կողմից այդ կեղծ հանրապետությունների խնդիրներին՝ մենք կարող ենք քննարկել և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են շարունակելու ապրել այդ տարածքները: Ինձ համար կարևորն այն է, թե ինչպե՞ս են ապրելու այդ տարածքում բնակվող մարդիկ, ո՞վ է ուզում մաս կազմել Ուկրաինային, ո՞վ Ուկրաինայում կասի, որ կուզենա ընդունել նրանց երկրի կազմում: Այնպես որ, հարցը շատ ավելի բարդ է, քան պարզապես դրանք ճանաչելը: Սա մեկ այլ վերջնագիր է, և մենք պատրաստ չենք վերջնագրերի: Եվ այս իրավիճակում անհրաժեշտ է, որ նախագահ Պուտինը սկսի խոսել, սկսի երկխոսություն մեզ հետ», - պատասխանել է Ուկրաինայի նախագահը:

 

  • Կիսվել: