ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք հիմա կարիք ունենք հաստատված երաշխիքների, որ ռևանշիզմ չի լինի․ Ալիևը՝ Խաղաղության պայմանագրի մասին

Մենք հիմա կարիք ունենք հաստատված երաշխիքների, որ ռևանշիզմ չի լինի․ Ալիևը՝ Խաղաղության պայմանագրի մասին

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի մեկնաբանությունները մենք ստացել ենք նոյեմբերի 21-ին։ Մեր ԱԳՆ-ն հիմա ուսումնասիրում է դա։ Այս մասին  այսօր Ադրբեջանի ԱԴԱ համալսարանում տեղի է ունեցել «Ղարաբաղ. վերադարձ տուն՝ 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Դրանք ուսումնասիրելուց ու գնահատելուց հետո, կարծում ենք, ԱԳ նախարարների հանդիպումը տեղին կլինի։ Որովհետև հիմա տեսնում ենք, որ շատ մոտ չենք կոնսենսուսին, բայց Հայաստանի՝ ի սկզբանե պնդած կարևոր հարցերն այլևս չկան։ Կարծում եմ՝ հիմա մենք մի քայլ առաջ ենք գնացել։ 

Խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ չի ներկայացնում խաղաղությունը։ Մենք բազմաթիվ խաղաղության պայմանագրեր գիտենք, որոնք չեղարկվել են, և գիտենք երկրներ, որոնք ապրել են առանց պայմանագրի։ Սա տարբերակներից մեկն է։ Մենք հիմա կարիք ունենք ուղիղ, հաստատված երաշխիքների, որ ռևանշիզմ չի լինի։ Մենք երաշխիքների կարիք ունենք, որ նոր պատերազմ չի լինի, որ Հայաստանը ամբողջությամբ ընդունում է գործող իրավիճակը։ Նրանք պետք է մոռանան Ղարաբաղի մասին և կառուցողական լինեն սահմանազատման և սահմանագծման հարցերում։ Խաղաղության պայմանագիրը մոտ 6-7 էջանոց, մոտ 20 հոդվածով փաստաթուղթ է»,- մանրամասնել է Ալիևը։ 

  • Կիսվել: