հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մենք հիասթափությամբ ենք արձագանքում Թուրքիայի՝ հայկական օդանավերի համար թռիչքների թույլտվության կասեցմանը․ Պետդեպ

Մենք հիասթափությամբ ենք արձագանքում Թուրքիայի՝ հայկական օդանավերի համար թռիչքների թույլտվության կասեցմանը․ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, հավելելով, որ հիասթափությամբ են արձագանքում օդային սահմանը փակելու մասին Թուրքիայի հայտարարությանը։

«ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, որը ոչ միայն կարևոր է այս 2 երկրների համար, այլև տարածաշրջանի կայունության։ Մենք հիասթափությամբ ենք արձագանքում Թուրքիայի հայտարարությանը, որ կասեցնում է հայկական օդանավերի համար թռիչքների թույլտվությունն իր օդային տարածքում։ Օդային հաղորդակցությունը վերականգնելու համաձայնությունը շատ կարևոր միջոցառում էր փոխվստահության կառուցման գործում` կրկին ոչ միայն այս 2 երկրների, այլև լայնորեն տարածաշրջանային կայունության առումով։ Անկեղծորեն հուսով ենք, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն վերակառուցել կապերն ու կբացեն տրանսպորտային հաղորդակցության ուղիները»,– ասել է նա։

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդեն 3 օր է բանակցություններ են ընթանում, արդյոք կան լավատեսության հիմքեր՝ փոխխոսնակը նշել է, որ չ կարող առաջ անցնել այդ բանակցություններից կամ այդ գործընթացներից․

«Միայն կնշեմ, որ պետքարտուղարը խորապես ներգրավված է այդ գործընթացում, և մենք հավատում ենք, որ այս երկու երկրների միջև խաղաղությունը հնարավոր է:

Մենք կարծում ենք, որ այս խնդրի ռազմական լուծում գոյություն չունի ։ Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը դիվանագիտության միջոցով առաջ շարժվելու անքակտելի ճանապարհ է ։ Եվ այդ պատճառով մենք շատ ուրախ ենք հյուրընկալել այս երկու արտգործնախարարներին դիվանագիտական ծառայության ինստիտուտում ՝ մասնակցելու այս շատ կարևոր քննարկումներին: Ինչպես ասացի, քարտուղարն ու վարչության մյուս աշխատակիցները խորապես ներգրավված էին այս գործում, և Մենք անհամբեր սպասում ենք գործընթացին ուշադիր հետևելու հնարավորությանը»,- հավելել է փոխխոսնակը։

  • Կիսվել: