կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Մենք հավատում ենք Վրաստանի եվրոպական ապագային»․ Զելենսկին՝ Զուրաբիշվիլիին

«Մենք հավատում ենք Վրաստանի եվրոպական ապագային»․ Զելենսկին՝ Զուրաբիշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ 

 

 Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան աջակցում է վրաց ժողովրդին և նրանց ժողովրդավարական ընտրությանը․ «Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և հավատում ենք ձեր եվրոպական ապագային՝ անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Մենք ուշադիր հետևում ենք բոլոր իրադարձություններին։ Անկախ վրացի ժողովուրդը Ռուսաստանից անջատվելու ցանկություն է դրսևորում», - ընդգծել է Զելենսկին՝ հավելելով, որ երկու երկրների միջև գործընկերությունն ապագայում նրանց ավելի ուժեղ կդարձնի։ 

Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Զելենսկիին աջակցության համար և նշել, որ Ուկրաինայի նման դիրքորոշումը խթանում է վրացիներին հետագա դիմադրությանը: 

  • Կիսվել: