հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Մենք դիմել ենք Ասադին՝ միասին որոշելու Սիրիայի ապագան, ցավոք դրական արձագանք չեղավ․ Էրդողան

Մենք դիմել ենք Ասադին՝ միասին որոշելու Սիրիայի ապագան, ցավոք դրական արձագանք չեղավ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ շարունակվում է Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների հարձակումը բանակի դեմ, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Իդլիբ, Համա, Հոմս և թիրախը, իհարկե, Դամասկոսն է։ Սիրիայում ընդդիմության  երթը շարունակվում է: Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա առանց ցնցումների ու աղետների»,- մասնավորապես ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ Անկարան դիմել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ համատեղ քննարկելու Սիրիայում կարգավորման հեռանկարները, սակայն դրական պատասխան չի ստացել։

«Մենք դիմել ենք Ասադին՝ միասին որոշելու Սիրիայի ապագան։ Ցավոք , այս կոչին դրական արձագանք չեղավ»,- ասել է Էրդողանը։

  • Կիսվել: