հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մենք չկարողացանք լավ բանակցություններ վարել. Կալասը՝ ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների մասին

Մենք չկարողացանք լավ բանակցություններ վարել. Կալասը՝ ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների մասին

Ես գործնականում ոչինչ չունեմ ասելու Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցությունների մասին: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը։

Նա Բեռլինում ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների մասին, մասնավորապես, նշել է. «Մենք չկարողացանք լավ բանակցություններ վարել»։

Կալասի խոսքով՝ ԵՄ արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ չկարողացան համաձայնության գալ սառեցված ռուսական ակտիվների ճակատագրի վերաբերյալ:

«Ես հույս ունեմ, որ հինգշաբթի օրը մենք արդյունքների կհասնենք. ես բնույթով լավատես եմ, բայց նաև տեսնում եմ, թե որքան դժվար է դա։ Հետևաբար, չեմ ուզում որևէ գնահատական ​​տալ՝ ասելով, որ աշխատանքը շարունակվում է»,-հավելել է պաշտոնյան:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: