Մենք չենք ճանաչի Ուկրաինայում միակողմանի հանրաքվեների արդյունքները. Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ
Մենք չենք ճանաչի Ուկրաինայում միակողմանի հանրաքվեների արդյունքները: Այս ասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը՝ անդրադառնալով Ռուսաստանին միանալու հարցով Զապորոժիեում, Խերսոնում, Դոնեցկում և Լուգանսկում նախօրեին մեկնարկած հանրաքվեներին:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեր դիրքորոշումը 2014 թ. ի վեր չի փոխվել. մենք չենք ճանաչել նաև Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Մենք ճանաչում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս պատերազմում մենք Կիևի կողմից ենք: Թուրքիան միակ երկիրն է, որը ջանքեր է գործադրում պատերազմը դադարեցնելու համար՛՛: