հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք չենք կարող մեզ բարձր աշխատավարձեր թույլ տալ․ Ուկրաինայի նախագահ (տեսանյութ)

Մենք չենք կարող մեզ բարձր աշխատավարձեր թույլ տալ․ Ուկրաինայի նախագահ (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գործադիր մարմնին առաջարկել է կառավարության անդամների՝ նախարարների, փոխնախարարների ու այլոց աշխատավարձերի նոր հայեցակարգ մշակել ու ներկայացնել իրեն։ 

«Մենք չենք կարող մեզ բարձր աշխատավարձեր թույլ տալ։ Բայց էլի եմ ասում, աշխատավարձերը պետք է լինեն նորմալ , որով կարելի է ապրել, ինչպես նաև նախարարների կարգավիճակին համապատասխան»,-ասել է նաև, ընդգծել, որ այն նախարարներին, որոնք չեն համաձայնի աշխատել այդ աշխատավարձերով, ստիպված են հրաժշետ տալ։

«Դա պետք է լինի նորմալ աշխատվարձ։ Մենք հասկանում ենք, որ նրանք լուրջ պրոֆեսիոնալներ են։ Բայց մենք բոլորս, այդ թվում նախարարները պետք է հասկանան, որ  Ուկրաինայում աշխատավարձերն այդպիսին պետք է լինեն։ »,- հայտարարել է Զելենսկին։

Նա շեշտել է, որ իրենք հաշվի են առնում այն իրավիճակը, որում գտնվում է երկրի տնտեսությունը։

«Երբ դուք ու ձեր կառավարությունը կբարձրացնի տնտեսական իրավիճակը, այդ ժամանակ կարող եք բարձրացնել ձեր աշխատավարձերը»,-ասել է Զելենսկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ։

  • Կիսվել: