ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենենդեսը Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մենենդեսը Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում միանալ Սենատին՝ ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի բացառվի դրա կրկնվելը: Այս մասին Մենենդեսն ասել է իր տեսաուղերձում:

Նա, մասնավորապես, նշել է. «Պատիվ ունեմ միանալ Նյու Ջերսիում և ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ոգեկոչողներին: Ես հպարտ էի ղեկավարել բանաձևի ներկայացումը, որով հաստատվում է Հայոց ցեղասպանության փաստը: Հատկապես հպարտ եմ, որ անցյալ տարվա դեկտեմբերին, տարիների աշխատանքից հետո, Սենատում բանաձևը միաձայն ընդունվեց: Այս պատմական իրադարձությունը երբեք չէր լինի՝ առանց ամերիկահայ համայնքի աջակցության և նվիրվածության»:

Մենենդեսն ընդգծել է, որ վարչակազմն այս տարի պետք է հետևի Սենատին` ճանաչելով ողբերգությունը որպես ցեղասպանություն: Նա ասել է. «Ես կոչ եմ անում նախագահ Թրամփին միանալ մեզ, քանի որ մենք աշխատում ենք իրական իմաստ դնել «այլևս երբեք» բառերում»:

  • Կիսվել: