շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Միացյալ Թագավորության ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ընտրություններում ՔՊ-ի տարած հաղթանակի առթիվ

Միացյալ Թագավորության ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ընտրություններում ՔՊ-ի տարած հաղթանակի առթիվ

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Էդվարդ Միլիբենդը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Մեր ռազմավարական գործընկերության հաստատումը նոր էջ է բացել Միացյալ Թագավորություն-Հայաստան հարաբերություններում՝ ստեղծելով ընդհանուր առաջնահերթությունների շուրջ ավելի խորը համագործակցության շրջանակ։ Հույս ունեմ, որ մեր թիմերը կշարունակեն սերտորեն համագործակցել՝ առաջ մղելու այս կարևոր աշխատանքը»,- ասված է Միլիբենդի ուղերձում։

 

  • Կիսվել: