կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մենենդեսը նշել է այն խնդիրները, որոնց լուծման դեպքում կհանի Թուրքիային F-16-երի վաճառքի իր առարկությունը

Մենենդեսը նշել է այն խնդիրները, որոնց լուծման դեպքում կհանի Թուրքիային F-16-երի վաճառքի իր առարկությունը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հունական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է այն պայմանները, որոնց դեպքում ինքը կարող է հանել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի վերաբերյալ իր առարկությունները, տեղեկացնում է The Eurasian Times-ը։

Նա նշել է, որ  ԱՄՆ-ն պետք է ռազմական տեխնիկա վաճառի այն երկրներին, որոնք կիսում են իր արժեքները, և ոչ միայ ֆինանսական շահի համար։ Ըստ Մենենդեսի՝ կան որոշ խնդիրներ, որոնց վերաբերյալ Անկարան պետք փոխի իր վերաբերմունքը։ Դրանց թվում են ռուսական С-400 համակարգերի ձեռքբերումը, Հունաստանի կղզիների վրայով թռիչքները, Ռուսաստանի հետ Թուրքիայի սերտ հարաբերությունները, մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ լրագրողների և փաստաբանների բանտարկությունները։

Մենենդեսը հավելել է, որ թեև չլուծված խնդիրների ցանկը երկար է, այնուամենայնիվ, ինքը դեռ չի տեսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատրաստկամությունը։

  • Կիսվել: