չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեկնարկել է Թուրքմենստանի՝ Իրանի տարածքով դեպի Ադրբեջան գազի փոխանակման ծրագիրը

Մեկնարկել է Թուրքմենստանի՝ Իրանի տարածքով դեպի Ադրբեջան գազի փոխանակման ծրագիրը

Մեկնարկել է Թուրքմենստանի Իրանի տարածքով դեպի Ադրբեջան գազի փոխանակման ծրագիրը, գրում է parstoday.com-ը:

Թուրքմենստանից ԻԻՀ տարածքով Ադրբեջան գազի փոխանակման եռակողմ համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. նոյեմբերի 28-ին՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում, երեք երկրների նախագահների ներկայությամբ։

Ըստ այդ պայմանագրի՝ Իրանի տարածքով տարեկան 1,5-ից 2 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազ կտեղափոխվի Ադրբեջան:

Տարանցման դիմաց, Իրանը կկարողանա ապահովել իր 5 նահանգների գազամատակարարումը:

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին պայմանագրի մասին ասել է. «Ըստ այս եռակողմ համաձայնագրի՝ Իրանը Թուրքմենստանից Ադրբեջան կմատակարարի տարեկան շուրջ 1,5-ից 2 միլիարդ խորանարդ մետր գազ»։

 

  • Կիսվել: