հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը

Մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը

Աստանայում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 19-րդ տարեկան հանդիպումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Հանդիպմանը ռուսական պատվիրակությունը գլխավորում է Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Նախօրեին Պատրուշևը Աստանայում հանդիպել էր Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Կումար Դովալի հետ։ Հանդիպման ընթացքում առաջարկ է արվել փոխանակել ահաբեկիչների եւ ծայրահեղականների վերաբերյալ տվյալներ։

Մարտի 29-ին ՇՀԿ-ի Տարածաշրջանային հակաահաբեկչական կենտրոնի (RATS) գործադիր կոմիտեի տնօրեն Ռուսլան Միրզաևը հայտարարել է, որ համագործակցության անդամ երկրների հետախուզական ծառայությունները պատրաստ են համագործակցել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հետ Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությունը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Ռուսաստանը անտեսել է հնարավոր ահաբեկչության մասին նախազգուշացումը։

  • Կիսվել: