հինգշաբթի, դեկտեմբեր 1
1 / 12 / 2022
Մեկ օրում Ուկրաինայի ԶՈւ-ին հասցված հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 200 զինծառայող, 5 տանկ և 9 հետևակի մարտական մեքենա. ՌԴ ՊՆ

Մեկ օրում Ուկրաինայի ԶՈւ-ին հասցված հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 200 զինծառայող, 5 տանկ և 9 հետևակի մարտական մեքենա. ՌԴ ՊՆ

Շրջափակման սպառնալիքի պատճառով դաշնակից ուժերը լքել են Լիման ավանը, զորքը նահանջել է դեպի առավել շահավետ գծեր: Այս մասին հայտնել է ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

Նշվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի 66-րդ և 93-րդ բրիգադների դիրքերին հասցված հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 200 զինծառայող, 5 տանկ և 9 հետևակի մարտական մեքենա:

՛՛Չնայած կրած կորուստներին՝ ունենալով ուժերի և միջոցների զգալի առավելություն՝ հակառակորդը պահեստազոր է բերել և շարունակել հարձակողական գործողությունն այս ուղղությամբ՛՛,-հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

 

  • Կիսվել: