ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկ օրում Հուբեյում հայտնաբերվել է կորոնավիրուսի 631 նոր դեպք

Մեկ օրում Հուբեյում հայտնաբերվել է կորոնավիրուսի 631 նոր դեպք

Կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն հանդիսացող Հուբեյ նահանգի իշխանությունները հայտնել են, որ վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը 411-ից հասել է 631-ի։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ին։

Նշվում է, որ փետրվարի 20-ի ժամը 23.59-ի դրությամբ առողջապահական գերատեսչությունները հայտնել են կորոավիրուսի տարածման 271 հաստատված դեպքի մասին, սական փետրվարի 21-ին ներկայացված վիճակագրության մեջ ընդգրկված է եղել ընդամենը 51 դեպք։ Մնացած 220 հաստատված և 10 կասկածելի դեպքերի մասին հաղորդվել է ավելի ուշ։

Արդյունքում, վարակի նոր դեպքերի թիվն ավելացել է՝ 411-ից հասնելով 631-ի, իսկ վարակի դեպքերի ընդհանուր թիվը 62 442-ից հասել է 62 662-ի: Վարակված լինելու մեջ  կասկածվողների թիվը 1269-ից հասել է 1279-ի։

  • Կիսվել: