ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեդվեդեւը կոչ է արել ՌԴ-ից մեկնած ռուսաստանցիներին թույլ չտալ վերադառնալ եւ նրանց զրկել վաստակից

Մեդվեդեւը կոչ է արել ՌԴ-ից մեկնած ռուսաստանցիներին թույլ չտալ վերադառնալ եւ նրանց զրկել վաստակից

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը տելեգրամյան իր ալիքում հրապարակել է գրառում՝ կոչ անելով բոլորին, ովքեր ռուսական պետության պարտության կոչ են անում՝ անկախ «իրենց արարքների իրավական որակումից», համարել «հասարակության թշնամիներ»։

Ինչպես նշել է քաղաքական գործիչը, արտասահման մեկնած  ռուսաստանցիներին , ովքեր նման կոչեր են անում, չպետք է թույլ տալ վերադառնալ երկիր:
 
«Նման մարդկանց պետք է ամբողջությամբ կտրել մեր երկրում եկամտի աղբյուրներից։ Անբարոյական իրավիճակը, երբ դավաճանները, ովքեր իրենց երկրին պարտություն են ցանկանում եւ զուգահեռ վաստակում են Ռուսաստանի միջոցով, պետք է մեկընդմիշտ դադարեցնել»,- ասվում է հրապարակման մեջ։
 
Մեդվեդեւը պնդում է, որ «հասարակության թշնամիները» այն «դավաճաններն են, ովքեր այնքան են ատում իրենց երկիրը, որ պարտության եւ կործանման կոչ են անում»։ «Նույնիսկ եթե այդ անձանց նկատմամբ ոչ ոք վարչական կամ քրեական գործ չի հարուցել»,- հավելել է նա։

  • Կիսվել: