հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մասկի կարողությունը 33,5 միլիարդ դոլարով աճել է Tesla-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ

Մասկի կարողությունը 33,5 միլիարդ դոլարով աճել է Tesla-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի կարողությունը միանգամից ավելացել է 33,5 միլիարդ դոլարով՝ հասնելով 270,3 միլիարդ դոլարի՝ շնորհիվ Tesla ավտոմոբիլային ընկերության բաժնետոմսերի արժեքի կտրուկ՝ 22%-ով աճի։Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Բաժնետոմսերի արժեքի աճին նպաստել է 2023 թ. ամառվանից ի վեր ավտոարտադրողի ամենազգալի եռամսյակային շահույթը, ինչպես նաև 2025 թվականին ավտոմեքենաների վաճառքի՝ 30%-ով աճի կանխատեսումը: 

53-ամյա Մասկը, որը Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսում գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, այժմ 61 միլիարդ դոլարով առաջ է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից, որը վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում է։

Երրորդ տեղում Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն է՝ 201 միլիարդ դոլար կարողությամբ։

 

  • Կիսվել: