չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մարտերը Ղարաբաղում շարունակվում են՝ անընդունելի է․ Լավրովը կոչ է արել դադարեցնել ԼՂ-ի շուրջ առճակատման հռետորաբանությունը

Մարտերը Ղարաբաղում շարունակվում են՝ անընդունելի է․ Լավրովը կոչ է արել դադարեցնել ԼՂ-ի շուրջ առճակատման հռետորաբանությունը

Անհրաժեշտ է դադարեցնել առճակատման հռետորաբանությունը եւ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Լավրովը նշել է, որ Եվրոպայի խորհրդի քարտուղարության գործընկերներին տեղեկացրել է, թե ինչպես է Ռուսաստանը տեսնում իրավիճակը Ղարաբաղում եւ ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:

"Համոզված ենք, որ այժմ ամենակարևորն է, և, երևի, դա մեծ ջանքեր չի պահանջում ՝ անհապաղ դադարեցնել առճակատման հռետորաբանությունը ինչպես կողմերի միջև, այնպես էլ պատասխանատու միջազգային խաղացողների գծով։ Դա չի պահանջում որեւէ մեծ ջանք։ Հաջորդ բացարձակապես անհրաժեշտ քայլը, և այն պետք է ձեռնարկվի առճակատման հռետորաբանության դադարեցման հետ միաժամանակ ՝ ռազմական գործողությունների դադարեցում, քաղաքացիական օբյեկտներին հարվածների դադարեցում", – ընդգծել Է նախարարը։

Լավրովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարների հետ կնքված պայմանավորվածությունը չի կատարվում, մարտերը Ղաբաղում շարունակվում են, որն անընդունելի է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: