կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարիուպոլը ռուսական բանակի վերահսկողության տակ է. Շոյգու

Մարիուպոլը ռուսական բանակի վերահսկողության տակ է. Շոյգու

Ռուս զինվորականները վերահսկում են Մարիուպոլը, չորեքշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Խաղաղ կյանքը կարգավորվում է ազգայնականներից ազատագրված ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի և Ուկրաինայի տարածքներում, այդ թվում՝ Մարիուպոլում՝ Ազովի ծովի ամենամեծ արդյունաբերական և տրանսպորտային հանգույցում, որը գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ»,- ասել է Շոյգուն։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը: Ներկայում ռուսական բանակի ստորաբաժանումները Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի հետ ընդլայնում են վերահսկողությունը ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի տարածքների նկատմամբ»,- նշել է նախարարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: