երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մարիուպոլում ուկրաինացի ազգայնականները թիրախավորում են այն տները, որոնց վրա գրված է՝ «Մի կրակեք, այստեղ երեխաներ կան». Կոնաշենկով

Մարիուպոլում ուկրաինացի ազգայնականները թիրախավորում են այն տները, որոնց վրա գրված է՝ «Մի կրակեք, այստեղ երեխաներ կան». Կոնաշենկով

Մարիուպոլում ուկրաինացի ազգայնականները կրակում են քաղաքացիների վրա, որոնք փորձում են լքել իրենց տները, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Խոսելով Մարիուպոլում տիրող իրավիճակի մասին՝ նա ասել է. ՛՛Մարդիկ թաքնված են նկուղներում։ Տներում էլեկտրականության և գազի բացակայության պատճառով նրանք ստիպված են փողոցում կրակի վրա ուտելիք պատրաստել։ Ազգայնականները կրակ են բացում խաղաղ բնակիչների վրա, ովքեր փորձում են լքել իրենց տները՛՛:

Կոնաշենկովը նաև ասել է, որ մարդիկ տների պատերին գրում են ՛՛Մի՛ կրակեք, այստեղ երեխաներ կան՛՛, սակայն ազգայնականնեիը թիրախավորում են հենց այդ տները:

 

  • Կիսվել: