կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Մարիուպոլում արգելափակված ուկրաինացի զինվորականները տարհանում են խնդրել դեպի Թուրքիա․ԴԺՀ ղեկավար

Մարիուպոլում արգելափակված ուկրաինացի զինվորականները տարհանում են խնդրել դեպի Թուրքիա․ԴԺՀ ղեկավար

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված զինվորականները խնդրել են ապահովել իրենց տարհանումը դեպի Թուրքիա։

«Իրենց վերջին խնդրանքներում նրանք ցանկանում են տարհանում ոչ թե դեպի Կիև, ոչ թե Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք, այլ ուզում են գնալ Թուրքիա։ Տարբերակներից մեկը սա է՝ ուզում են այնտեղ զինաթափվել։

Նրանք առաջարկում են. «Զենքով դուրս կգանք, նավարկելով կհասնենք Թուրքիա, այնտեղ կզինաթափվենք»։ Ահա թե ինչ է հնչում»,- ասել է նա «Սոլովյով Live»-ի եթերում:

  • Կիսվել: