չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մարիուպոլի շրջանի Սոպինո ավանի ռումբերի արտադրամասում հայտնաբերվել է թուրքական դրոշ

Մարիուպոլի շրջանի Սոպինո ավանի ռումբերի արտադրամասում հայտնաբերվել է թուրքական դրոշ

Մարիուպոլի շրջանի Սոպինո ավանի՝ անօդաչու սարքերի համար արհեստական ռումբերի արտադրության արտադրամասում մի քանի մետր երկարությամբ թուրքական դրոշ է հայտնաբերվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ Սոպինո ավանը ժամանակին ազատագրվել է ՛՛Աջ սեկտորից՛՛ (Ռուսաստանում արգելված է):

ԴԺՀ ստորաբաժանման մարտիկներից մեկը ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է. ՛՛Դատելով, թե ինչ դրոշներ են հայտնաբերվել՝ թուրքական, ՛՛Աջ սեկտորի՛՛, ենթադրություններ կան, որ նրանք եղել են Թուրքիայից եկած կամավորներ։ Հնարավոր է, որ նախկինում նրանք ՛՛Իսլամական պետության՛՛ մասնագետներ են եղել, որոնք զբաղվել են ՛՛Աջ սեկտորի՛՛ մարտիկների ուսուցմամբ:

Նշվում է նաև, որ արհեստանոցը գտնվում է քոթեջներից մեկում։ Այնտեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ պայթուցիկ սարքեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի էլեկտրոնային բաղադրիչներ:
 
Կայքի թղթակիցը նշում է, որ ԴԺՀ մարտիկները, ավանի բնակիչները բազմիցս տեսել են զինվորական համազգեստով մարդկանց, որոնք ո՛չ ուկրաիներեն են իմացել, ո՛չ էլ ռուսերեն:
 
 

  • Կիսվել: