հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Մարիուպոլի փախստականները պատմել են՝ ինչպես են գոյատևել առանց սննդի, ջրի, կոյուղու

Մարիուպոլի փախստականները պատմել են՝ ինչպես են գոյատևել առանց սննդի, ջրի, կոյուղու

Մարիուպոլի փախստականները «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել են, թե ինչպես են գոյատևել առանց սննդի, ջրի, գազի և կոյուղու։ Տագանրոգի կայարանի առաջին գծի վրա կա գնացք, որը պետք է Մարիուպոլից փախստականներին տեղափոխի Ռյազան։

«Երեկ գիշեր մեզ բերեցին կայարան, ասում են՝ ընթրիքից հետո կգնանք»,- աղբյուրի փոխանցմամբ՝ այս մասին ասել է գնացքի ուղևորներից Ալեքսանդր անունով մեկը: Նա նաև պատմել է, թե ինչպես է ընտանիքով մի քանի օր անցկացրել առանց ջրի, ջեռուցման և սննդի։ «Հագնված, վերմակներով նստել ենք, կարտոֆիլը խաշում ես, կեսը դնում երեխային, կես խաշած ձու, մեկ բաժակ սառը թեյ. սա այն է, ինչ ես կերել եմ մեկ օրում»,- ասում է Ալեքսանդրը։

Իգոր անունով մեկ այլ տղամարդ էլ պատմում է սանիտարական վատ պայմանների մասին. «Զուգարանը չի աշխատում։ Պետք է ձյունը հալենք, որ գոնե մի քիչ ջուր լինի»:

Նրա խոսքով՝ առանց գազի ու լույսի մարդիկ ստիպված են եղել մուտքի մոտ կրակի վրա ճաշ պատրաստել։

  • Կիսվել: