հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
«Մարիներ» լցանավի կալանավորումը կապված է Վենեսուելայից պшտժամիջոցի տակ գտնվող նավթի շրջափակման հետ․ Հեգսեթ

«Մարիներ» լցանավի կալանավորումը կապված է Վենեսուելայից պшտժամիջոցի տակ գտնվող նավթի շրջափակման հետ․ Հեգսեթ

Ատլանտյան օվկիանոսում «Մարիներ» լցանավի կալանավորումը կապված է Վենեսուելայից պատժամիջոցի տակ գտնվող նավթի շրջափակման հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ բանակի Եվրոպական հրամանատարությունը հաստատել է ռուսական «Մարիներա» նավթատար նավի առգրավումն Ատլանտյան օվկիանոսում։ Դրանում ներգրավված են եղել մի շարք ամերիկյան Pilatus U-28A Draco հատուկ նշանակության ինքնաթիռներ։

Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ն փորձում է առգրավել Իսլանդիայի և Ֆարերյան կղզիների միջև գտնվող ռուսական դրոշի ներքո նավարկող նավթատար նավը։ Նախկինում տանկերը կոչվում էր Bella 1, սակայն հետագայում փոխել է իր դրոշը և դարձել ռուսական նավ։

Իր հերթին Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտնել է, որ հետևում է իրավիճակին և այն անվանել է «աննորմալ»:

  • Կիսվել: