Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը կվճարեն սահմանամերձ բնակիչների տեղափոխման և կեցության համար
Ես և ամուսինս կվճարենք սահմանամերձ բնակիչների տեղափոխման և կեցության համար։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
«Իսկ ես հիշեցնում եմ սահմանամերձի բոլոր բնակիչներին, ովքեր ցանկանում են որոշ ժամանակով տեղափոխվել, մինչև մենք կզսպենք հրեշներին, որ ես և Տիգրանը վճարում ենք տեղափոխման և կեցության համար»,-նշել է նա: