երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մալաթիայի դատախազության կողմից երկրաշարժի հետևանքների հետաքննության շրջանակում 31 մարդ է կալանավորվել

Մալաթիայի դատախազության կողմից երկրաշարժի հետևանքների հետաքննության շրջանակում 31 մարդ է կալանավորվել

Թուրքիայի Մալաթիա նահանգի դատախազությունը զանգվածային հետաքննություն է սկսել բնակելի և այլ օբյեկտների շինարարության՝ բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ հանդիսացած խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նահանգի դատախազությունը հայտարարել է երկրաշարժերի հետեւանքով խոշոր ավերածությունների գործով հետաքննության շրջանակում 31 մարդու կալանավորման մասին:

Կասկածյալներից մի քանիսի որոնումները շարունակվում են։

  • Կիսվել: