շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մակրոնը Twitter-ում թուրքերեն գրառում է արել Էրդողանի հետ հանդիպման մասին

Մակրոնը Twitter-ում թուրքերեն գրառում է արել Էրդողանի հետ հանդիպման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում ֆրանսերեն և թուրքերեն գրառում է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման մասին:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ տեղադրելով հանդիպման լուսանկարը՝ Մակրոնը դրան կցել է հետևյալ գրառումը. «Ուկրաինայի պատերազմը մեծացնում է սովի ռիսկն աշխարհում: Թուրքիան ու Ֆրանսիան շարունակելու են աշխատել արտահանումների անխոչընդոտ շարունակման համար»:

Հիշեցնենք, որ Մակրոնն ու Էրդողանը հանդիպել են Ինդոնեզիայի Բալի կզղում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» (G20) երկրների գագաթնաժողովի շրջանակներում: Ըստ ավելի վաղ թուրքական կողմի տարածված հաղորդագրության՝ կողմերը քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ հացահատիկային միջանցքի և թուրք-հունական հարաբերությունների վերաբերյալ։

  • Կիսվել: