ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մակրոնը Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամություն է հայտնել

Մակրոնը Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամություն է հայտնել:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե նախագահ Պուտինը լուրջ առաջարկներ ունի և պատրաստ է վերսկսել երկխոսությունը, որը թույլ կտա հասնել խաղաղ կարգավորման ՝ միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ, Ֆրանսիան միշտ կլինի այն տերությունը, որը կաջակցի և ջանք չի խնայի արդյունքի հասնելու համար։ Իմ հեռախոսահամարը չի փոխվել»

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ երկու առաջնորդների երկխոսությունը շարունակվել է 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո։

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլասիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության վերսկսմանը, սակայն ֆրանսիական կողմն է, որ դադարեցրել է շփումը:

  • Կիսվել: