երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Մակրոնը կոչ է արել Թեհրանին դադարեցնել Մոսկվային աջակցել

Մակրոնը կոչ է արել Թեհրանին դադարեցնել Մոսկվային աջակցել

Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը կոչ է արել Թեհրանին Ուկրաինայի հետ հակամարտության հարցում «դադարեցնել Մոսկվային պաշտպանելը»։

 Այս մասին ասվում է  Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը տարածվել է Մակրոնի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի հեռախոսազրույցի արդյունքների հիման վրա, փոխանցում է:
 
Հաղորդման համաձայն, Մակրոնն ուշարություն է հրավիրել Իրանի կողմից, իբր ռուսաստանյան կողմին անօդաչուների մատակարարման  հետևանքների լրջության վրա։
 
Մակրոնի վարչակազմը տեղեկացրել է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը «մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի առիթով»։ Նա հիշեցրել է այս հարցի դիվանագիտական լուծումը գտնելու Ֆրանսիայի և նրա եվրոպական գործընկերների ձգտման մասին։
 
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Ելիսեյան պալատը նշել է, որ առաջնորդները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը։ Նախագահ Մակրոնը ընդգծել է տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը Ֆրանսիայի մշտական հավատարմության մասին։

  • Կիսվել: