հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մակրոնը խոստացել Է շարունակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումներն Ուկրաինային

Մակրոնը խոստացել Է շարունակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումներն Ուկրաինային

Ֆրանսիան կշարունակի ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ նրան մատակարարելով հակահրթիռային եւ այլ պաշտպանական համակարգեր: Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք հակամարտության կողմ չենք Ուկրաինայում, բայց նրան ցուցաբերում ենք հումանիտար, տնտեսական եւ ռազմական աջակցություն: Եվ մենք պետք Է այդ աջակցությունն ուժեղացնենք հակահրթիռային եւ այլ պաշտպանական համակարգերի մատակարարումներով»,-հայտարարել Է Մակրոնը France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ինչպես նշել Է Ֆրանսիայի ղեկավարը, միջազգային հանրակցությունը պետք Է կրկնապատկի ջանքերն այն բանի համար, որպեսզի Ուկրաինան կարողանա վերապրել այս ձմեռը: Ավելի վաղ Մակրոնը հայտնել Էր, որ Ֆրանսիան Դանիայի հետ միասին աշխատում Է եւս վեց CAESAR հաուբիցներ մատակարարելու Ուկրաինային: Նաեւ Փարիզը պլանավորում Է Կիեւին ուղարկել ռադարներ, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ հրթիռներ: Ֆրանսիական ԶԼՄ-ները նաեւ գրել են, որ Ֆրանսիան մտադիր Է Ուկրաինային մատակարարել շուրջ 20 Bastion զրահափոխադրիչներ:

Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնան Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական արդյունք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: