կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մակրոնն «անընդունելի» է համարել Իրանի մեկնաբանությունները ՀԱՄԱՍ-ին աջակցելու վերաբերյալ

Մակրոնն «անընդունելի» է համարել Իրանի մեկնաբանությունները ՀԱՄԱՍ-ին աջակցելու վերաբերյալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ «անընդունելի է Իրանի աջակցությունը Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակմանը», տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան «ուսումնասիրում է, թե արդյոք Իրանն անմիջական կապ ունի այս հարձակման հետ»։ «Մեկնաբանություններ չունեմ Իրանի ուղիղ մասնակցության առիթով, պաշտոնական ապացույցներ չունենք, բայց պարզ է, որ Իրանի իշխանությունների հանրային հայտարարությունները անընդունելի են... եւ որ միանգամայն հավանական է, որ ՀԱՄԱՍ-ին օգնություն է առաջարկվել»,- ասել է նա։ «Բայց ես զգույշ կլինեմ այս հարցում, քանի դեռ չենք կայունացրել հետախուզական տվյալները»,- ասել է Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

  • Կիսվել: