հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մակրոնը հույս է հայտնել, որ Հունգարիան չի խոչընդոտի Եվրամիության զարգացումը

Մակրոնը հույս է հայտնել, որ Հունգարիան չի խոչընդոտի Եվրամիության զարգացումը

Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ կլինեն թե՛ Հունգարիայի, թե՛ Եվրամիության համար՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Էմանուել Մակրոնը հավելել է՝ չի կարելի թույլ տալ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին իր գործողություններով «պատանդ» վերցնել ԵՄ-ին։

Անդրադառնալով Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցին՝ Մակրոնը հույս է հայտնել, որ Օրբանն ի վերջո պատասխանատվություն կցուցաբերի և չի խոչընդոտի համայնքի զարգացումը:

Ֆրանսիայի ղեկավարը խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների հնարավորության մասին: «Ես չեմ սկսել այս պատերազմը, Ֆրանսիան չի ոչնչացնել բանակցությունների ցանկացած հեռանկար: Եթե նախագահ Պուտինը լուրջ առաջարկներ ունի, ցանկանում է կրկին ներգրավվել երկխոսությանը՝ հանուն խաղաղության և հարգելով միջազգային իրավունքը, ապա Փարիզը պատրաստ կլինի օգնել»,- ասել է Մակրոնը:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվա-Փարիզ հարաբերությունները փչացել են Մակրոնի պատճառով, սակայն ինքը պատրաստ է շփվել Ֆրանսիայի նախագահի հետ, եթե Ֆրանսիայի նախագահը նման պատրաստակամություն հայտնի։

  • Կիսվել: