Մակրոնը հրաժարվել է Թրամփի հրավերից՝ միանալու «Խաղաղության խորհրդին». աղբյուր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ միանալու նորաստեղծ «Խաղաղության խորհրդին», հայտնել է Ֆրանսիայի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրը, տեղեկացնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ, ըստ աղբյուրի, Մակրոնը կարծում է, որ նոր կազմակերպության կանոնադրությունը գերազանցում է Գազայի հատվածին վերաբերող հարցերը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում Փարիզում։
Ֆրանսիան հատկապես մտահոգված է ՄԱԿ-ի սկզբունքներին և ինստիտուցիոնալ նորմերին հետևելու հարցով, որոնք, ըստ Ֆրանսիայի, քննարկման ենթակա չեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մակրոնը, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու իր ծրագրերին դեմ երկրների համար ներմուծման նոր մաքսատուրքեր սահմանելու մասին, ասել էր, որ Ֆրանսիան հավատարիմ է ազգերի ինքնիշխանությանը և անկախությանը Եվրոպայում և այլուր։
Հավելենք նաև, որ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ՛՛Գրենլանդիան պետք է ԱՄՆ-ին՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՛՛:


