երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի, ապա՝ Զելենսկու հետ

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի, ապա՝ Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա՝ Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է AFP-ն։

Մակրոնի հեռախոսազրույցը Պուտինի հետ տևել է 1,5 ժամ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

  • Կիսվել: