ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մակրոնը հայտնել է, որ հրաժարական չի տա կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում

Մակրոնը հայտնել է, որ հրաժարական չի տա կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչեւ ժամկետի վերջ եւ հրաժարական չի տա, անգամ եթե խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը։ Այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։

Ինչպես նշել է LCI հեռուստաալիքը, պետության ղեկավարը այդ ենթադրություններն անվանել է «քաղաքական ֆանտաստիկա»։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով եւ կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչեւ վերջին վայրկյանը»,- ասել է նա։

Միեւնույն ժամանակ, պետության ղեկավարն ընդգծել է, որ չի հավատում, որ Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները անվստահություն կհայտնեն ներկա կառավարությանը։ Մակրոնը հայտնել է, որ իր համար ամենազարմանալին այն կլինի, եթե անվստահության վոտումի կոչերին ձախ եւ աջ ընդդիմությունից աջակցի Սոցիալիստական կուսակցությունը։ «Ես ոչ մի վայրկյան չեմ հավատում, որ Սոցկուսակցության պատգամավորները կզվարճանան երկու ծայրահեղական կուսակցությունների վոտումին աջակցելով, որոնք ցանկանում են միայն քաոս։ Ո՞վ, Ֆրանսուա Օլանդը պետք է քվեարկի դրա օգտին։ Կողմնորոշիչների ի՛նչ կորուստ»,- ասել է նա։

  • Կիսվել: