չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մակրոնը հաստատել է Սեն գետում լողալու իր մտադրությունը

Մակրոնը հաստատել է Սեն գետում լողալու իր մտադրությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է Սեն գետում լողալու իր մտադրությունը՝ մաքրման հիմնական աշխատանքներն ավարտելուց  և 100 տարվա ընդմիջումից հետո լողալու համար այն բացելուց հետո: Դրա մասին հայտնում է Le Figaro-ն։

Մակրոնը հինգշաբթի մասնակցել է Սեն-Դենիում Օլիմպիական ջրային կենտրոնի բացմանը, որի ժամանակ հաստատել է, որ Օլիմպիական խաղերին ընդառաջ իսկապես լողալու է Սենում։

«Ես նման բաների մասին կատակելու սովորություն չունեմ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մարտի սկզբին Մակրոնը խոստացել էր մի օր լողալ Սենում ու կատակել էր, որ նախօրոք չի հայտարարի օրը՝ ամբոխին  չգրավելու համար։

Ավելի վաղ  Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն էր խոստացել լողալ Սենում։

  • Կիսվել: