Մակրոնը հաղթեց Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների 58% քվեն և վերընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է ֆրանսիական BFM հեռուստաընկերությունը:
Նրա մրցակից Մարի Լը Պենն ընդունել է իր պարտությունը և կոչ է արել ընտրողներին աջակցել իր կուսակցությանն ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Ըստ այդմ Մակրոնը հավաքում է ձայների 57,6 տոկոսը, Մարին Լը Պենը՝ 42,4 տոկոսը։