Մակրոնն ընդհատել է այցը Բրյուսել` վերադառնալով Ֆրանսիա
Էմանուել Մակրոնն ընդհատել է այցը Բրյուսել, որտեղ ընթանում է ԵՄ գագաթնաժողովը, և անկարգությունների պատճառով մեկնում է Ֆրանսիա։
Իշխանությունները քննարկում են կարգուկանոնը վերականգնելու բոլոր տարբերակները, այդ թվում՝ արտակարգ դրություն մտցնելը, ասել է վարչապետ Էլիզաբեթ Բորնը։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցները Փարիզի արևմուտքում գտնվող Նանտեր արվարձանում ճանապարհային ստուգման ժամանակ կրակել և սպանել են 17-ամյա մի տղայի, որը, ըստ ոստիկանության, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրա հետևանքով Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ Երիտասարդները հրկիզում են մեքենաներ, ոստիկանության և իշխանությունների շենքերը։