Մակրոնն ու Մոդին մտքեր են փոխանակել Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների խաղաղ կարգավորման միջոցառումների վերաբերյալ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին նա հայտնել է Մոդին հայտնել է իր թվիթերյան էջում՝ հավելելով, որ իրենք քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորումն ու երկու երկրի միջև հարաբերությունների զարգացումը:
«Շատ լավ զրույց ունեցա իմ ընկեր, նախագահ Մակրոնի հետ։ Մտքեր փոխանակեցինք Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների խաղաղ կարգավորման միջոցառումների վերաբերյալ»,-գրել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը:
Նա հավելել է, որ Մակրոնի հետ վերահաստատել են հավատարմությունը Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը:


