երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Մակրոնն առաջարկել է Տելեգրամի գլխամասային գրասենյակը տեղափոխել Փարիզ

Մակրոնն առաջարկել է Տելեգրամի գլխամասային գրասենյակը տեղափոխել Փարիզ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին առաջարկել է ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխել Փարիզ, սակայն նա հրաժարվել է։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ 

«Դեռևս 2018 թվականին փակ ընթրիքի ժամանակ Մակրոնն առաջարկել է Դուրովին գրասենյակը տեղափոխել Փարիզ, բայց Դուրովը մերժել է», - ասվում է զեկույցում:

Հիշեցնենք՝ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է «Լե Բուրժե» օդանավակայանում։ Նա մասնավոր ինքնաթիռով, ըստ աղբյուրների, ժամանել էր Ադրբեջանից։ Գործը, որով հարցաքննվում է Telegram սոցիալական ցանցի հիմնադիրը, վերաբերում է 12 հանցագործությունների․ դրանց մեծ մասը կիբերհանցագործություններ են։

  • Կիսվել: