ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուեալ Մակրոնը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ ծայրահեղ իսլամի առնչությամբ, գրում է Էրմենիհաբերը:

Ըստ Մակրոնի՝ ծայրահեղ իսլամը հակասում է ազատության և հավասարության սկզբունքներին, որոնք առանցքային նշանակություն ունեն Ֆրանսիայում։

Մակրոնը նմանատիպ երևույթների դեմ գործնական  քայլերի մասին խոսելիս ասել է, որ այսուհետև Թուրքիայից և Ալժիրից իմամների (մահմեդական հոգևորականներ) մուտքը Ֆրանսիա կարգելվի։ Նախատեսվում է արգելել նաև այն մահմեդական երգիչների մուտքը, որոնք  քարոզչական աշխատանքներ են տանում Ֆրանսիայի տարածքում Ռամազան տոնի ժամանակ։

Ռամազանը մահմեդականների լուսնային օրացույցի 9-րդ ամիսը: Այն համարվում է սուրբ ամիս՝ հոգևոր մաքրության և ամենախիստ պասի ժամանակը:

 

  • Կիսվել: