չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մախաչկալայի ավտոլցակայանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի

Մախաչկալայի ավտոլցակայանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի

Մախաչկալայում ավտոլցակայանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են բժշկական ծառայություններում։

«Ճշգրտված տվյալների համաձայն՝ արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 35 մարդ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այս տեղեկությունը հաստատել են ТАСС-ին՝ հստակեցնելով, որ փլվածքների մաքրման ժամանակ հայտնաբերվել է 5 մարդու դի։

Ավելի վաղ Ռուսաստանի Առողջապահության նախարարությունից հայտնել էին 33 զոհի մասին, որոնց թվում կա 3 երեխա, ինչպես նաև 80 տուժածի մասին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: