հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՄԱԿ-ը դիմել է ՌԴ-ին ու ԱՄՆ-ին՝ կոչ անելով ստորագրել Հարձակողական սպառազինության սահմանափակման նոր պայմանագիր

ՄԱԿ-ը դիմել է ՌԴ-ին ու ԱՄՆ-ին՝ կոչ անելով ստորագրել Հարձակողական սպառազինության սահմանափակման նոր պայմանագիր

ՄԱԿ-ը կոչ է արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին հնարավորինս շուտ բանակցություններ սկսել համաձայնագրի շուրջ, որը 2026 թվականին կգա փոխարինելու Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման և սահմանափակման պայմանագրին (СНВ-3):

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է զինաթափման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Իձումի Նակամիցուն:

Նա նշել է, որ СНВ-3-ի գործողության ժամկետն ավարտվում է 2026 թվականին, կողմերը պետք է մինչ այդ պայմանավորվածություն ձեռք բերեն, այլապես աշխարհում զսպող միջոց չի մնա:

  • Կիսվել: