ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
ՄԱԿ ուժերը, անկախ Իսրայելի կոչերից, շարունակում են մնալ հարավային Լիբանանում

ՄԱԿ ուժերը, անկախ Իսրայելի կոչերից, շարունակում են մնալ հարավային Լիբանանում

ՄԱԿ ժամանակավոր ուժերը (UNIFIL) մնում են իրենց դիրքերում հարավային Լիբանանում՝ հակառակ Իսրայելի բանակի հանձնարարականների՝ փոխել դիրքերը մի շարք բնակավայրերից դուրս գալով։ Այս մասին հայտարարել է խաղաղապահ ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենենտին, տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նա, մասնավորապես, ասեել է. «Խաղաղապահները մնում են բոլոր դիրքերում, եւ ՄԱԿ դրոշը շարունակում է ծածանվել»:

Նշենք, որ հայտնի է դարձել, որ այսօրր առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերն նոր հարվածների շարք են հասցրել շիական «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին Լիբանանի հարավում։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարել է «նախազգուշացնող հարձակողական գործողություն» սկսելու մասին Լիբանանում՝ «Հյուսիսի նետեր» կոդային անվանմամբ։ Սեպտեմբերի 28-ին հայտնի է դարձել, որ Իսրայելն իր ավիահարվածով ոչնչացրել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալային։

 

  • Կիսվել: