երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԱԿ-ին  մտահոգել են Դոնբասում ՌԴ գերիների նկատմամբ հաշվեհարդարի տեսագրությունները

ՄԱԿ-ին մտահոգել են Դոնբասում ՌԴ գերիների նկատմամբ հաշվեհարդարի տեսագրությունները

Միավորված ազգերի կազմակերպությանը մտահոգել են Դոնբասում ՌԴ գերիների նկատմամբ հաշվեհարդարի տեսագրությունները։

Ինչպես ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ ուկրաինացիների կողմից ռուս ռազմագերիների սպանության մասին հաղորդումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն:

Նա նշել է, որ ՄԱԿ-ում մտահոգված են մարդու իրավունքների ցանկացած խախտմամբ՝ անկախ նրանից, թե ով է դա անում։ Հակը հիշեցրել է, որ Ուկրաինայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մոնիտորինգի առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգներն անցյալ շաբաթ զեկույց է ներկայացրել, որում նա լրագրողների և ընդհանրապես աշխարհի ուշադրությունը հրավիրել է գերիների խնդրի վրա, որոնց, ըստ հաղորդումների, սպանում է ուկրաինական կողմը: Նրա խոսքով՝ այս հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։

Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները միտումնավոր սպանել են ՌԴ 10 ռազմագերիների։

Տեսանյութը, որում ուկրաինացի զինվորականները գնդակահարում են գերի ընկած և գետնին պառկած զինծառայողներին, համացանցում հայտնվել էր ուրբաթ օրը։

Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) նախագահ Վալերի Ֆադեևի տեղեկություններով` դա տեղի է ունեցել ԼԺՀ–ի Մակեևկա գյուղում։ Նա այդ միջադեպն անվանել է ցուցադրական, գռեհիկ հանցագործություն և հայտարարել, որ կպահանջի միջազգային հետաքննություն անցկացնել։ ՄԻԽ–ը տեսանյութը կուղարկի մարդու իրավունքների գծով ՄԱԿ–ի գերագույն հանձնակատարի վարչություն, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Amnesty International, ԿԽՄԿ և այլ կազմակերպություններ։

  • Կիսվել: