ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մերժել է Նիկարագուայի հայցը՝ Իսրայելին ռազմական օգնության պատճառով Գերմանիայի դեմ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու մասին

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մերժել է Նիկարագուայի հայցը՝ Իսրայելին ռազմական օգնության պատճառով Գերմանիայի դեմ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու մասին

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մերժել է Նիկարագուայի հայցը՝ Իսրայելին ռազմական օգնության պատճառով Գերմանիայի դեմ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու մասին: Այս մասին ասված է դատարանի նախագահ Նավաֆ Սալամի հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ապրիլի 8-9-ը լսումներ է անցկացրել Նիկարագուայի հայցով ընդդեմ Գերմանիայի՝ Գազայի հատվածի նկատմամբ ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտման պատճառով:

Նիդերլանդներում Նիկարագուայի դեսպան Կառլոս Արգուելյո Գոմեսը կոչ է արել դատարանին պարտավորեցնել Գերմանիային դադարեցնել ռազմական օգնությունն Իսրայելին, որը կարող է օգտագործվել ցեղասպանության մասին կոնվենցիայի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ:

Նշենք, որ Նիկարագուան մարտի 1-ին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Գերմանիայի, քանի որ վերջինս դադարեցրել է ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության աջակցությունը պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար:

Դատարանում նշել են, որ հայցը նախաձեռնվել է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայով Գերմանիայի ստանձնած պարտավորությունների ենթադրյալ խախտումների կապակցությամբ:

  • Կիսվել: